ՌԴ կառավարությանն է ներկայացվել ռուս-թուրքական այն պայմանագրերի ցանկը, որոնք պատժամիջոցների տակ չեն ընկնում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Լիխաչեւը:

Նրա խոսքով, հարյուրավոր ընկերությունների ցանկում է նաեւ «Խնայբանկի» հայտը:

Ռուսաստանը կարող է նվազեցնել մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրման մաքսատուրքերը, որոնք չեն արտադրում ռուսական ընկերությունները, նշել է Լիխաչեւը:

«Իրանը մեզ խնդրել է, եւ մենք մի շարք մաքսատուրքեր, երեւի կնվազեցնենք, բայց ոչ թե միայն Իրանի համար, այլ ընդհանրապես»,-ասել է նա:

2015-ին Ռուսաստանից արտահանումը նվազել է 30,8 տոկոսով (դոլարով արտահայտված), իսկ ֆիզիկական ծավալներով աճել է 4,9 տոկոսով, նշել է Լիխաչեւը: