Ուկրաինական Զապորոժյե քաղաքի կենտրոնում՝ շուկայում զինված ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցի եւ վրացի առեւտրականների միջեւ, որոնք չէին կարողացել պայմանավորվել մսի ընդհանուր գնի շուրջ:

Նախ ծեծկռտուք է եղել, իսկ երբ ադրբեջանցուն օգնության է շտապել նրա հայրենակիցը, վրացիները կրակոցներ են արձակել գազային ատրճանակներից: Շտապօգնությունը տուժածներին տեղափոխել է հիվանդանոց:

Տուժած ազերիներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել եւ առաջին բուժօգնությունից հետո ուղարկվել է տուն, մյուսը՝ կրծքավանդակի վնասվածքով գտնվում է հիվանդանոցում: