Չեն հանդարտվում վեճերն այն մասին, թե որտեղ է մոսկովյան գեյ-շարժման առաջնորդ եւ գեյ-շքերթների կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը։
Ինչպես հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը», Ալեքսեեւի համախոհ եւ «Համերաշխության» ակտիվիստ Ալեքսեյ Դավիդովը հայտնել է, որ Ալեքսեեւը Մինսկում է։ Գեյ-շարժման ներկայացուցիչների խոսքով, դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Բելոռուսի մայրաքաղաքում։
Իր՝ Ալեքսեեւի խոսքով, իրեն Ռուսաստանից վռնդել են, սակայն ինքը մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Մոսկվա եւ շարունակել պատրաստվել նոր ակցիային, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ավելի վաղ, Դավիդովը լրագրողներին հայտնել էր, որ Ալեքսեեւից պահանջել են հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցից, որով նա Մոսկվայի իշխանություններից պահանջել էր գեյ-շքրթների անցկացման թույլտվություն տալ։




























