Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը սկսել է ավելի խստորեն կասեցնել կայքում ահաբեկչության հետ կապ ունեցող նյութերի տարածումը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները Facebook-ի վրա ճնշում են գործադրում, եւ սոցիալական ցանցի աշխատակիցները ստիպված են ավելի ակտիվորեն ստուգել ցանցում տեղակայված հրապարակումները:

«Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը սկսել է ավելի արագ արգելափակել ահաբեկչական խմբավորմանն աջակցող խմբերը, նրանց ընկերների ուղարկած հաղորդագրությունները նույնպես ստուգվում են: Facebook-ում հատուկ խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ահաբեկիչներին վերաբերող նյութերի ուսումնասիրությամբ եւ հրապարակումներ է տարածում զինված խմբավորումներին, այդ թվում՝ ԻՊ-ին վարկաբեկելու համար»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե օրինակ «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը ուզում է ինչ-որ կատուների հետ փոքր տարիքի լուսանկար տեղադրել, դա նրան թույլ չեն տա»,- մեջբերում է նրա խոսքը թերթը:

Թերթը նշում է, որ խմբում կան օտար լեզուների մասնագետներ: