ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն սեպտեմբերի 21-ին կայանալիք նիստում կքննարկի Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքէջը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բրայզայի թեկնածությունը օգոստոսի սկզբին առաջադրել էր Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում։




























