Հունվարի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Թումանյանի բաժնի ծառայողները Երեւանի Իսակովի պողոտայից հայտնաբերել եւ բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Ալավերդու բնակիչ 34-ամյա Վարդան Ա.-ին:

2015-ի հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-21.00-ի սահմաններում Ախթալա քաղաքի կամրջի մոտ ապօրինի կերպով ձեռք բերած ու պահած ինքնաձիգով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նա կրակոցներ էր արձակել համաքաղաքացու մեքենայի ուղղությամբ:

Փաստի առթիվ հոկտեմբերի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: