Սեպտեմբերի 15-ին Սուդանում միմյանց են բախվել երկու ավտոբուս, 37 մարդ զոհվել է, 26-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես հաղորդում է AFP-ը, դիմահար բախումը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Խարտումից 60 կմ դեպի հարավ:
Ավտոբուսներից մեկը փորձել է շրջանցել բեռնատարին, սակայն այդ պահին բախվել է դիմացից եկող միկրոավտոբուսին: Այլ մանրամասներ հայտնի չեն:



























