Մերձմոսկովյան շրջանում գաստարբայտերները դանակահարել են միմյանց: Ինչպես հաղորդում է KP.ru-ն,  մեձմոսկվայի գյուղերից մեկում Ուզբեկստանից ժամանած մեկը որոշել է իր հայրենակիցներին ցույց տալ իր բարեկամների հարսանիքի տեսագրությունը: Ներկաներից մեկին ձայնագրության մեջ ինչ-որ բան դուր չի եկել եւ նա ուզբեկին անվանել է «ղրղըզ»:

Ծեծկռտուք է սկսվել, որից հետո տեսանյութը ցուցադրող ուզբեկին ուղարկել են տուն` քնելու: Վերջինս, տուն հասնելով, տեղի ունեցածի մասին պատվել է իր եղբորը: Նրանք կանչել են իրենց 4 ընկերներին եւ վերադարձել հաշիվներ պարզելու:

Տեղ հասնելով, նրանք տեսնում են, որ իրենց ընկերոջը վիրավորողը քնած է: Եկածները հարձակվում են քնածների վրա ու սկսում հարվածել ինչով պատահի. տախտակներով, քարերով ու ակապե շշերով: Քնից արթնացածները հանում են դանակներն ու սկսում պաշտպանվել: Արյունալի բախման արդյունքում մեկին սպանում են դանակով վզին հաարվածելով, մյուսին վիրավորում են փորից: Եւս մեկ հարձակվող ազդրի վնասվածք է ստանում: Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: