Litasco ընկերության նավը, որն իրականացնում է ԼՈւԿՕՅԼ խմբի բոլոր մատակարարումները Ռուսաստանի սահմաններից դուրս, դուրս է եկել Պարսից ծոցի Հարք կղզու բեռնավորման տերմինալից, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ ԼՈւԿՕՅԼ խումբը ու իսպանական Compania Espanola de Petroleos ընկերությունն անցած ամիս ծրագրել էին Իրանից եվրոպական նավահանգիստներ նավթ ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կբեռնավորվեն նաեւ նավեր ֆրանսիակաան, իսպանական ու չինական ընկերությունների համար, նշել է իրանական նավթային գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական, ֆրանսիական ու իսպանական ընկերությունների կողմից գնված չորս միլիոն բարել հում իրանական նավթով նավերը մեկ օրվա ըանթացքում Իրանից Եվրոպա կմեկնեն: հեռուստաալիքը մերջեբերել է երկրի փոխնախագահ Քսխակ Ջահանգիրիի հայտարարությունն այն մասին, որ Իրանը առաջիկա ամիսներին կավելացնի նավթի արտահանումը մինչեւ օրական 1.5 միլիոն բարել: