Ռուսաստանի ժողովրդավարական կոալիցիան մտադիր է հաջորդ նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել են 4 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` Բորիս Նեմցովը, Վլադիմիր Ռիժկովը, Վլադիմիր Միլովն ու Միխայիլ Կասյանովը:
Ենթադրվում է, որ կոալիցիոն համագումարը կառաջադրի միասնական թեկնածուին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարի:
Նշենք, որ ժողովրդավարական կոալիցիան խնդիր է դրել նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայանալու են 2012-ին:




























