ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ազատման պատճառը այլ աշխատանքի անցնելն է: