Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է 1,5 ամիս անց:

Դեպքը տեղի է ունեցել 2015-ի վերջին: Ամեն ինչ սկսվեց ծանոթությամբ եւ ավարտվեց ավազակությամբ:

ՀՀ եվրոպայաբնակ մի քաղաքացի ընդամենը որոշել էր Նոր տարին հայրենիքում անցկացնել:

«Հրապարակում գիշերը ժամը 22-ի սահմաններում մոտեցա, խնդրեցի, որ ինձ լուսանկարեն, որ հետո ինձ փոխանցեն նկարը: Ասացին, որ զարյադկա չունեն: Դե չունեն-չունեն, ես հեռացա»,- պատմել է տուժողը: Սակայն դրանից 20 րոպե անց անծանոթը նորից մոտեցել է եւ ներկայացել որպես Արտյոմ: Իմանալով, որ տղամարդը մոտակայքում է ապրում, խնդրել էր միասին գնալ տուն եւ լիցքավորել հեռախոսի մարտկոցը, նա էլ համաձայնել էր:

«Ես մենակ եմ, շփման կարիք ունեմ: Եկանք, նստեցինք, միանգամից սեղան բացեցի, կոնյակ բացեցի: Ամեն ինչի մասին խոսեցինք, զրուցեցինք»,-ասել է տուժողն ու շարունակել. «Երդ դուրս եկա միջանք, հետեւիցս հարված զգացի ծոծրակիս: Արծվի նման հարձակվեց վրաս, լրիվ արյունլվա էի եղել: Այնքան գոռացի, մի հրաշքով հաջողվեց դուռը բացել: Ըստ էրեւույթին, վախենալով, որ դուռը բացել եմ, մտավ սենյակ, հետո դուրս եկավ ու գնաց: Իր գնալուց հետո ես ներս մտա եւ տեսա, որ դիվանի վրայի իմ պայուսակը չկա»:

Ոստիկաններրին հաջողվել է պարզել, որ Արտյոմը նախկինում գողության համար երկու անգամ դատապարտված 25-ամյա Վարդան Մ.-ն է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Վաևրդան Մ.-ն հայտնաբերվել է փետրվարի 7-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: