«Եվրոպական ժառանգության օրերը» մշակութային ծրագիրը տեղի կունենա սեպտեմբերի 18-19-ին Երեւանում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանը: Նրա խոսքով, այդ օրերին ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր թանգարաններում կացկացվի ցուցահանդեսների եւ մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք: Ցուցահանդեսների կազմակեպմանը միացել են մայրաքաղաքի եւ մարզերի ավելի քան 20 թանգարաններ, այդ թվում Խաչատրյանի տոն-թանգարանը, Թումանյանի թանգարանը, Ազգային պատկերասրահը եւ այլն:
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում անցկացվում են 2003-ից:



























