Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Եվրամիության բրյուսելյան գագաթաժողովում «շատ կոշտ» զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ՝ Ֆրանսիայից գնչուների արտաքսման վերաբերյալ:

Նշենք, որ Սարկոզին հուլիսի վերջին գնչուների կազմակերպած անկարգություններից հետո հայտարարել էր ավելի քան 200 գնչուական ճամբարները փակելու եւ ապօրինի ներգաղթյալ գնչուներին Ռումինիա եւ Բուլղարիա արտաքսելու մասին: Ֆրանսիայի ներգաղթի նախարարության տվյալներով, հուլիսի 28-ից օգոստոսի 17-ն ընկած հատվածում արտաքսվել են 979 գնչուներ: Նրանցից 828-ը հեռացել են ինքնակամ՝ 300-ական եվրո փոխհատուցում ստանալով:

Սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը դատապարտել էր Ֆրանսիայի եւ ԵՄ այլ երկրներին եւ պահանջել անպահաղ դադարեցնել գնչուների արտաքսումը, սակայն ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, թե գործում են օրենքի շրջանակներում եւ նահանջելու մտադրություն չունեն: