Ռուսաստանի կողմից 1921թ. Մոսկվայի պայմանագրի վերանայումը կարող է Հայաստանի համար օգտակար լինել։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ կորոշի Ռուսաստանի ԱԳՆ-ը, որը հիմա քննարկում է վերանայման առաջարկը, բայց Հայաստանի համար նման շրջադարձը միանշանակ շահավետ կլինի։ Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը՝ Հարությունյանը նշեց, որ ռազմաքաղաքական պլանում նրանք երբեք սերտ համագործակցությամբ աչքի չեն ընկել։ «Նման բան երբեք չի եղեկ։ Զբոսաշրջության ոլորտում՝ այո, բայց ոչ ռազմաքաղաքական պլանում։ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այսինքն՝ նաեւ Թուրքիան սպառնալիք են ներկայացնում»,- եզրափակել է նախկին նախարարը։





























