Վրաստանի Բոլնիսի շրջանի Արխըլը գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ ադրբեջանցիների թիվը բավական մեծ է, աշխատանքից ազատել են բոլոր 16 ադրբեջանցի ուսուցիչներին, ինչպես նաեւ 6 տեխնիկական աշխատողներին:
Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, աշխատանքից ազատվածները դպրոցի ղեկավարության գործողություններն անարդար են համարում:
Դպրոցի տնօրենը պնդում է, որ կրճատումը տեղի է ունեցել դասաժամերի պակասի պատճառով եւ բոլոր ազատվածները թոշակի տարիքի են: Մանկավարժները, սակայն, հայտարարում են, որ իրենց ազատման հրամանները տրված է եղել դեռ հուլիսի 1-ին, երբ իրենց արձակուրդ էր տրվել:
Միաժամանակ, ուսուցիչներին տեղյակ չի պահվել, որ իրենց կրճատում են: «Մենք դեռ ծեր չենք: Մեզ ասացին, որ փոխհատուցում կտան արձակուրդի համար: Դա օրենքի խախտում է: Այդ երբվանի՞ց են արձակուրդայինի փոխարեն փոխհատուցում տալիս: Թոշակի տարիքի հասած վրացի ուսուցիչները մինչեւ հիմա էլ աշխատում են դպրոցում: Նրանց շարքում կան նույնիսկ 75-80 տարեկաններ»,- բողոքել է աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը:




























