ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վալտեր Քելինը քննադատության է ենթարկել Վրաստանի իշխանություններին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների հանդեպ նրա վարած քաղաքականության համար: Ինչպես հաղորդում է GeorgiaTimes-ը, Քելինն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից փախստականներին վտարելու բռնի մեթոդները անթույլատրելի են: «Փախստականներն ավելի արժանապատիվ վերաբերմունքի են արժանի»,- հայտարարել է նա ու հավելել, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, մոտ ժամանակներս Թբիլիսիում փախստականներին կրկին վտարելու են պետական օբյեկտներից, որտեղ նրանք հանգրվանել են:

Նշենք, որ վերջերս Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների մասնակցությամբ: Նրանք մեղադրել են երկրի իշխանություններին` փախստականներին նորմալ բնակարաններով ապահովելու վերաբերյալ իրենց տված խոստումները չկատարելու համար: