Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ն լրջորեն մոբիլիզացնում է իր ուժերը թուրք-սիրիական սահմանին։Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող, փորձագետ Բուրջու Գյուլթեքին Փունսմանը։
Անդրադառնալով ռուս-թուրքական լարվածության մեջ ԱՄՆ ունեցած դերի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Փունսմանը նշել է, որ այն չնչին է։ «Խնդրում եմ հաշվի առնել, որ Սիրիան ուղղակի տարածաշրջանային ճգնաժամ չէ, որը Թուրքիայում կարող են ընկալել այնպես, ինչպես, օրինակ, Ուկրաինայի խնդիրը կամ անգամ Լեռնային Ղարաբաղը։ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը անմիջական ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա»,- ասել է Փունսմաննը։



























