Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «SAS» սուպերմարկետում (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հրդեհը բռնկվել է Երվանդ Քոչարի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող սուպերմարկետում: Այս պահին դեպքի վայր են ժամանել ժամանել հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ:
Նախնական չճշտված տեղեկություններով՝ սուպերմարկետի ներսում դեռ մարդիկ կան, որոնք դեռ չեն հասցրել լքել շինությունը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























