Գյումրիում փետրվարի 7-ին ավազակային հարձակման ժամանակ 67-ամյա Վալյա Սուքիասյանին գլխուղեղի ու կրծքավանդակի վնասվածքներ պատճառած 30-ամյա Կարեն Կարապետյանը Գյումրիի բնակիչ է: Այս մասին ասվում է ոստիկանության տարածած տեսանյութում:

30-ամյա տղամարդը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ասել է, որ գնացել էր կնոջ փողերը վերցնելու, խուլիգանություն անելու համար:

Նշենք, որ 67-ամյա կինն իրեն արդեն լավ է զգում: Նա պատմել է, որ առավոտ վեր է կացել, ուզել է ձյունը մաքրել, բայց դիմակով տղամարդը հարձակվել է նրա վրա, ստիպել տալ ունեցած-չունեցած գումարն ու ոսկիները: