Երեւանում 24-ամյա տղան բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնում մոխրամանով ոստիկանի է հարվածել: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Հովհաննես Մանուկյանը փետրվարի 7-ին Բագրատունյաց պողոտայում վիճաբանել է ոստիկանների հետ, հայհոյել, հարվածներ հասցրել նրանց:
Ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո նա մոխրամանով հարվածել է բաժնի աշխատակիցներից մեկին, նրան մարմնական վնասվածք հասցրել: Տղամարդու մոտից ոսկյա խաչ են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է հետո, նա հափշտակել էր:
Տղամարդը կալանավորված է:











