Կարծիք կա, թե ձեր կողմից առաջարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները զուտ կոսմետիկ բնույթ ունեն եւ ընտրական գործընթացի արմատական բարեփոխման առումով սկզբունքային որեւէ հարց չեն լուծում։ Այդպե՞ս է արդյոք։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է. «Համաձայն չեմ այդ տեսակետին։ Գնահատականներ տալը դեռ վաղ է, որովհետեւ նախագիծը ավարտուն տեսքի չի բերվել, սակայն փորձել ենք որոշակի անդրադարձ կատարել բոլոր հարցերին, որ բարձրացված են մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցներում, եւ որոշակի լուծումներ գտնել։ Փոփոխությունները բազմաթիվ են՝ սկսած զանգվածային լրատվամիջոցներում բոլոր թեկնածուների, բոլոր կուսակցությունների հավասար ներկայացված լինելու մեխանիզմներից, վերջացրած բողոքարկման մեխանիզմների, վարչական վարույթների գործադրման ավելի հստակ կանոնակարգման հարցերով»։





























