Ինդոնեզիայում Samsung-ի ստորաբաժանումը տեսահոլովակ է հրապարակել, որում երեւում է Galaxy S7 սմարթֆոնը, որը պետք է ցուցադրվի այս շաբաթվա վերջին։
Տեսանյութն իրենից գովազդ է ներկայացնում։ Նրանում երեւում է, թե ինչպես է ինդոնեզիացի աղեղնաձիգ Դելլի Տրիսյադինդան մարզվում՝ օգտագործելով Samsung սմարթֆոնը, փոխանցում է Lenta-ն։
Արտաքինից ֆլագմանը նման է Galaxy S6 եւ S6 Edge գաջետներին։ Գովազդի համաձայն՝ այն ջրակայուն է լինելու։ Բացի այդ, մարզուհին օգտագործում է շարժական տակդիր, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը առանց լարի։











