Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ ՕՊԵԿ-ի մի շարք երկրների ներկայացուցիչներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքում պայմանավորվել են նավթի արդյունահանումը սառեցնել հունվարի  11-ի մակարդակում: Սաուդյան Արաբիան եւս համաձայնել է այս որոշմանը, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հանդիպումը Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի հետ: 

Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել էին նավթային շուկայի այլ խաղացողների հետ միասին արդյունահանման մակարդակի հնարավոր կրճատման մասին: Հաղորդվել էր նաեւ, որ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է   5 տոկոսով նվազեցնել նավթի արդյունահանումը, սակայն հետագայում այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել: