Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորության 6220 թեկնածուների ցուցակը հաստատելու մասին. ընտրությունները տեղի կունենան փետրվարի 26-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «ԻՌՆԱ»-ին:
Իրանի ներքին գործերի նախարարությունը վերջին ատյանն է, որը ստուգում է թեկնածուների համապատասխանությունը ապագա ժողովրդական ընտրյալներին ներկայացվող պահանջներին: Նախօրեին Դիտորդական խումբը, որը հավակնորդների հիմնական հավաստագրումն էր անցկացնում, ցուցակը փոխանցել է Իսլամական Հանրապետության ՆԳՆ-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ի սկզբանե մասնակցության հայտ էր ներկայացրել 12123 մարդ: Իրանի օրենսդրական մարմնում տեղի համար պաշտոնական նախընտրական արշավը թույլատրված է փետրվարի 18-ից 24-ը:
Խորհրդարանական ընտրությունների վերջնագիծ դուրս եկած թեկնածուները պայքարելու են մեջլիսում 290 տեղի համար: Ամեն տեղին ավելի քան 20 մարդ է հավակնում: Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում քաղաքացիների ուղղակի քվեարկության միջոցով: Պատգամավորները 4 տարով մանդատ են ստանում:
Մեջլիսի ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան Փորձագետների խորհրդի ընտրություններ: Խորհրդի 88 տեղին 161 թեկնածու է հավակնում: Երկրի ղեկավար մարմիններից մեկի անդամ ուղիղ քվեարկությամբ դառնում են աստվածաբանները եւ շարիաթի գիտակները` 8 տարի ժամկետով: Խորհրդի հիմնական խնդիրն իր կազմից Իսլամական Հանրապետության ցմահ ղեկավարի եւ հոգեւոր առաջնորդի ընտրությունն է:





























