50-ամյա Իմրան Ֆարուքի դին հայտնաբերվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող իր տան մերձակայքում՝ գլխի եւ պարանոցի շրջանում դանակի մի քանի հարվածների հետքերով:
Իմրան Ֆարուքը Մեծ Բրիտանիայում էր ապրում 1992-ից: Նա հետապնդումների պատճառով լքել էր Պակիստանը: Նա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործիչ էր, հետագայում մեղադրվել է բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ միջազգային հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ:
Ֆարուքն իր դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական է համարել: Նշվում է, որ թեեւ Ֆարուքն ապրել է Մեծ Բրիտանիայում, սակայն ակտիվորեն մասնակցել է կուսակցության ղեկավարմանը:
Ոստիկանությունը քննություն է վարում:





























