Սեպտեմբերի 16-ին Դաղստանի Կասպիյսկի շրջանում անհայտ անձինք հիվանդանոցի շենքի դիմաց գնդակահարել են ոստիկանության սպային: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է:
«Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 16-ին, ժամը մոտ 20:30-ին ձերբակալել է մեքենայով ընթացող անհայտ մեկին, ով խմած է եղել: Նրան տեղափոխել են Կասպիյսկիի հիվանդանոցներից մեկը` փորձաքննություն անցկացնելու համար: Երբ ոստիկանը դուրս է եկել հիվանդանոցի ընդունարանից, երկու անհայտ անձինք դուրս են թռել թփերի միջից եւ կրակահերթ արձակել ոստիկանի վրա: Վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Կասպիյսկի ՆԳ բաժնի իր աղբյուրին:
Ներկայումս ոստիկանությունը որոնում է հանցագործներին:




























