Պետք չէ ասել, որ Հայաստանում չեն սիրում Իրանից եկած զբոսաշրջիկներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանը միշտ հյուրընկալ է եղել՝ անկախ ազգությունից եւ հավատքից: Ոչ մի թշնամություն չի եղել, հատկապես մեր բարեկամ Իրանից ժամանած հյուրերի նկատմամբ: Մենք միշտ պատրաստ ենք ընդունել ընկերներին: Բարի գալուստ»,-ասել է Ապրեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Վրաստանը կարող են լավ զբոսաշրջային միջանցք լինել Իրանի համար: Հարցին, թե արժե՞, որ Հայաստանը հանի վիզային ռեժիմն Իրանի քաղաքացիների համար, ինչպես դա փետրվարի 15-ից արել է Վրաստանը, պաշտոնյան պատասխանել է, որ Հայաստանը վիզա ստանալու մատչելիության առումով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում:

«Մասնավորապես, Իրանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ եւ Հայաստանի դեսպանատանը, եւ հենց սահմանին: Իսկ վիզայի տուրքը խորհրդանշական է՝ ընդամենը 3 հազար դրամ 21 օրվա համար»,-նշել է Ապրեսյանը: