Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը համացանցում սպառնալիքներից հետո ավելացերլ է սեփական տան անվտանգության աշխատակիցների թիվը՝ հասցնելով 16-ի: Այս մասին հաղորդում է Page Six պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ, անվտանգության 16 աշխատակիցները պաշտպանում են Ցուկերբերգի Պալո Ալտոյում գտնվող տունը:

Անվտանգության բարձրացման պատճառը ինտերնետը-օգտատերերի կողմից հնչող սպառնալիքներն են, որոնք կարող են տարածվել նաեւ Ցուկերբերգի ընտանիքի անդամների վրա:

Պարբերականի փոխանցմամբ, Facebook-ը, որի օգտատերերի թիվն անցնցում է մեկ մլրդ-ից, հաճախ է դառնում բաժանությունների եւ ռոմանտիկ հարաբերությունների խզման պատճառ: Դա, իր հերթին, դժգոհության ալիք է բարձրացնում սոցիալական ցանցի եւ նրա ղեկավարության նկատմամբ: