Նավթարդյունահանող հիմնական պետությունների միջեւ բանակցությունների նոր փուլը, որին մասնակցում են Իրանի ու Իրաքի ներկայացուցիչները,կկայանա փետրվարի 17-ին: Այս մասին հայտնում է Rambler News Service–ը՝ վկայակոչելով Վենեսուելայի նավթի նախարար Էվլոխիո դել Պինոյին:
Ավելի վաղ, փետրվարի 16-ին, չորս երկրներ՝ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարն ու Վենեսուելան պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը այն պայմանով, որ մյուս արտադրողները միանան այդ նախաձեռնությանը:





























