Տուլայի կենտրոնում սիրահարների միջեւ սկանդալ է բռնկվել. Հարսնացուն ծեծել է փեսացուին ՝ նորակառույց հարսանյաց սրահի մոտ: Երիտասարդների վիճաբանությունը նկարահանել է տեսագրիչը:

Կադրերից երեւում է, որ փեսացուին ու հարսնացուին բերող սպիտակ ավտոմեքենայից հարսանեկան զգեստով աղջիկ է դուրս վազում: Նրա հետեւից մեքենայից դուրս է գալիս կոստյում հագած մի երիտասարդ, հայտնում է Lifenews–ը:

Երիտասարդը փորձում է ինչ- որ բան համոզել իր սիրեցյալին, սակայն վերջինս հրաժարվում է լսել: Մի րոպեից հարսնացուն հարձակվում է իր ընտրյալի վրա ու սկսում է նրան ծեծել հարսանեկան ծաղկեփնջով: Հետո աղջիկը վազելով հեռանում է այդտեղից, իսկ փեսացուն էլ նորից մեքենա է վերադառնում: