Բաշկիրիայում, իրենց տարածաշրջանի մշակութային կյանքում ներդրում ունեցած հայտնի մարդկանց նվիրված գրքում բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի նկարի փոխարեն հայտնվել է Ալեքսանդր Պուշկինին սպանած Ժորժ Շառլ Դանտեսի նկարը:

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, այդ սխալով գիրքը հրատարակվել է 2 հազար տպաքանակով:

Գրքի տպագրությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն արդեն ներողություն են խնդրել ընթերցողներից նման սխալի համար եւ նշել, որ դրա պատճառը Լերմոնտովի եւ Դանտեսի նմանությունն է: