Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը փետրվարի 15-ին Նեւադայի նահանգի արեւմուտքում գտնվող Ռենո քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում իր պատմությունը հաչոցով է ուղեկցել:   

Նախկին պետքարտուղարը պատմել է իր սիրելի քաղաքական գովազդի մասին, որը նա լսել էր Արկանզասի նահանգի ռադիոյով: Այն ժամանակ հաղորդավարը հայտնել է, որ իրենց խմբագրական խումբը տեղի շանը սովորեցրել է հաչել, եթե թեկնածուներից մեկի խոսքն իրենց ստահոդ է թվում, տեղեկացնում է «Իզվեստիան»:

«Շունը ռադիոյով հաչում էր, երբ լսում էր թեկնածուների ելույթները, իսկ թեկնածուները հետո` բանավեճի ընթացքում իրար վրա էին հաչում,- ասել է Քլինթոնը: Ինձ էդպիսի շուն է պետք»:

Քլինթոնը նաեւ նշել է, որ դեմոկրատները «կրնկակոխ կհետեւեին» հանրապետականներին եւ նախընտրական միջոցառումներին կբերեին իրենց շանը, հաղորդում է  CNN-ը:

«Մեծ անկման պատճառը Ուոլլ-սթրիթի նկատմամբ չափազանց մեծ վերահսկողությունն է, հաֆ, հաֆ, հաֆ»,-ասել է Քլինթոնը: