Թեհրանը կշարունակի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասի հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Դեհգանը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանը մեր գործընկերն է,  մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ այդ հիմքով , եւ այդ համագործակցությունը շարունակվելու է», — ասել է նա:

Նախարարի խոսքով՝ Իրանի  համար այդ համագործակցության առաջնայնությունը այն իրերի պահպանումն է, որոնք գերազանցության հնարավորություն են տալիս եւ օգնում են զսպել սպառնալիքները տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: