Հնդկական Ringing Bells ընկերությունը 500 ռուփի (7 դոլար) արժողությամբ սմարթֆոն կթողարկի: Այս մասին հաղորդում է Mashable-ը: Նոր սարքը կլինի Հնդկաստանում ամենաէժան սմաթֆոնը, որի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 17-ին:
Գաջեթը կոչվում է Freedom 251, այն հագեցած է 3G մոդուլով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է Lenta-ն:
Ringing Bells-ի արտադրության մեջ կօգտագործվեն արտասահմանյան բաղադրիչներ, սակայն այն կհավաքվի Հնդկաստանի տարածքում՝ «Պատրաստված է Հնդկաստանում» պետական ծրագրի շրջանակներում:
Այս պահին Հնդկաստանում ամենաէժան սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 1500-2000 ռուփիով (22-29 դոլար):
2015 թվականին Ringing Bells-ը թողարկել է 4G մոդուլով ամենամատչելի գաջեթը՝ 44 դոլար գնով:





























