Հայաստանում աշխարհագրական կոդերով ֆիքսված հեռախոսակապի շուկան հեռանկարային է մնում։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցին ասել է GNC ALFA հեռահաղորդակցման ընկերության (ռուսական «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկություն) տնօրեն Հայկ Ֆարմազյանը։

Ոչ աշխարհագրական կոդերով հեռախոսահամարներ ընկերությունը ներկայացնում է արդեն մի քանի տարի։ «Այդուհանդերձ սպառողներին հարմար է լոկալ ճանաչելի համարներ ունենալ, օրինակ, եթե դա բիզնես է։ Ընդ որում, ոչ աշխարհագրական կոդերի հետ սակագների տարբերություն չի լինելու»,- ասել է նա։

Միաժամանակ ընկերությունը շարունակում է զարգացնել ոչ աշխարհագրական կոդերով համարների տրամադրումը։