«Սու 30 ՍՄ» բազմագործառույթ կործանիչների խմբաքանակի գնման պայմանագիրը Ռուսաստանը Իրանի հետ կկնքի 2016 թ. ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրանն իրոք «Սու 30 ՍՄ» կործանիչների խմբաքանակի գնման շահագրգռվածություն է դրսեւորում, սակայն առայժմ կողմերն այս հարցը քննակում են բանակցությունների ընթացքում: Պայմանագիրը կստորագրվի տարվա ընթացքում »,- ասել է գործակալության զրուցակիցը: