Հայաստանի տնտեսությանը Իրանի հետ ոսկերչական դիվանագիտություն է անհրաժեշտ: Այդ մասին փետրվարի   17-ին լրագրողներին հայտնել է նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:  

«Իրանը Հայաստանի հետ երբեք վատ հարաբերություններ չի ունեցել: Իրանի հետ մենք կարող ենք գրեթե բոլոր ոլորտներում լավ եւ շահավետ հարաբերություններ ունենալ, բայց Իրանը չի գա եւ մեզ չի խնդրի համագործակցել: Մենք ինքներս պիտի տեղից շարժվենք», - ասել է Բոստանջյանը: Նրա կարծիքով, կարելի է սկսել էներգետիկայի ոլորտում արդեն գործող նախագծերն առաջ մղելուց: