Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբը հաստատել է փետրվարի 18-ին երկրին ռուսական С-300 համալիրների առաջին խմբաքանակի մատակարարման մասին լուրը:
«Վաղը Ռուսաստանը Իրան կուղարկի С-300 համալիրների առաջին խմբաքանակը», — ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական Մուստաֆա Այզադին Sputnik գործակալությանը:
Ավելի վաղ իրազեկ աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել էր, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, որը ներկայումս այցով գտնվում է Ռուսաստանում, փետրվարի 18-ին կմասնակցի С-300-ների առաջին խմբաքանակի Իրան առաքման փակ արարողությանը:
Ենթադրվում է, որ ռուսաստանյան ԶՀՀ-ները Իրան կուղարկվեն Կասպից ծովով` Աստրախանի նավահանգիստներից մեկից:
Ռուսաստանը եւ Իրանը 2007-ին պայմանագիր են կնքել մոտ 900 մլն դոլար արժողությամբ С-300 համալիրների առաքման վերաբերյալ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015-ի ապրիլին ստորագրել է հրամանագիրը, որը հանում է այդ համալիրներն Իրանին մատակարարելու արգելքը:





























