15 տարվա պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո փետրվարի 16-ին ազատ է արձակվել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար ազատազրկված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, Արթուր Այվազյանը (Մանախ): Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ ՔԿՎ-ից:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի, սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար:
Նշենք, որ Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001 թ. հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երեւանի Հաղթանակ կամրջի տակ:





























