Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը պայթեցվել է «Փառքի հավերժական կրակը» հուշարձանը:

Ինչպես հաղորդում է իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը, ինքնաշեն պայթուցիկ սարքը գործ է դրվել գիշերը ժամը 00:15-ին: Առավոտյան դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ-հետաքննչական խումբը: Ավերածության չափերը ճշտվում են:

Կաբարդինո-Բալկարիայում առաջին անգամ չէ, որ հուշարձան է պայթեցվում: Սեպտեմբերի 11-ին պայթուցիկ սարք էր գործի դրվել Տըրնըաուզ քաղաքի Հիշողության հրապարակի Հավերժական կրակի մոտ: