Թեհրանում փետրվարի 17-ին ավարտվել է Իրանի ու Իրաքի ներկայացուցիչների հետ  ՕՊԵԿ նախագահի հանդիպումը, որտեղ Կատարի եւ Վենեսուելայի ներկայացուցիչները փորձել են համոզել Իրանին եւ Իրաքին միանալ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին համաձայնությանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Բանակցությունների ավարտին պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն ավելի ուշ սպասվում է Իրանի  նավթի նախարար Բիջան Զանգանեի ելույթը:

Կատարի էներգետիկայի նախարար եւ ՕՊԵԿ նախագահ Մուհամմեդ ալ Սադան հանդիպման ավարտին հույս է հայտնել, որ Իրանը կմիանա նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնությանը, փոխանցում է ՌԲԿ-ն: