Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականների տեղափոխող մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի նահանգապետը հայտնել է, որ պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայի միջոցով։ Նախնական տվյալներով կան 5 սպանված եւ 10 վիրավոր։

Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգության մեքենաներ։