Միկրոբլոգների Twitter ծառայությունը GIF պատկերով որոնման համակարգ է թողարկում: Մոտ ժամանակներս օգտատերերի համար հասանելի կլինի GIF կոճակը, որի օգնությամբ կարելի կլինի որոնել անհրաժեշտ անիմացիոն պատկերը եւ կցել այն թվիթին կամ անձնական հաղորդագրությանը:
«Պատկերը կարելի է որոնել առանցքային բառերով կամ կատեգորիաներով, օրինակ այնպիսի բառերով, ինչպիսիք են Happy Dance, Mic Drop կամ YOLO», -պարզաբանել են մամուլի ծառայությունում:





























