Երեւանումի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Beeline-ի գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել: Փետրվարի 17-ի գիշերը անհայտ անձինք  գրասենյակի դռները կոտրելու միջոցով ներս են մտել, կոտրել նաեւ ներսի դռները, գողացել չհրկզիվող պահարանը, պլանշետներ:

Նախնական տեղեկություններով` չհրկիզվող պահարանում եղել է գումար: Ողջ գրասենյակը ջարդուփշուր են արել եւ տարել մեծ թվով տեխնիկա:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ  նման ահազանգ ստացել են, միջոցառումներ են ձեռնարկվում գողություն կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: