Կանանց տոնի՝ Մարտի 8-ի հետ կապված Հայաստանում 4 օր կլինի ոչ աշխատանքային: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում:

Կառավարության որոշման նախագծում նշվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում է.

2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:

Այսպիսով, ոչ աշխատանքային օրեր կլինեն մարտի 5-8-ը:

Որոշմանը կից հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ: