Հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են շուրջ 70 դատապարտյալներ, այդ թվում` նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս կազմակերպվել է նաեւ շախմատի ներհիմնարկային մրցաշար այնտեղ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջեւ:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Կոմանդատ Մամադի Մուհամադը, 2-րդ տեղը զբաղեցրեց Մ.Ա. Շահզաման, իսկ 3-րդ տեղում Ռ.Ռ. Ջաֆար Մոհամադալին է:
Հաղթողները պարգեւատրվել են շնորհակալագրերով:





























