Սանկտ-Պետերբուրգում դատարանի առաջ կկանգնեն ծայրահեղականության հողի վրա հարձակումներ եւ սպանություններ գործած հացավոր խմբավորման 25 անդամներ։ Քննությունը պարզել է, որ 2007 թվականի ամռանը Անդրեյ Լինոկը երիտասարդ մարդկանցից կազմված հանցավոր խումբ է ձեւավորել։
Այսպես, քննության տվյալներով, խմբի անդամները 2007 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբեր 12-ը հարձակում են գործել, այդ թվում կատարելով երկու սպանություն եւ մեկ սպանության փորձ։ «Տուժվածների թվում են Հայաստանի եւ Ուզբեկստանի մեկական քաղաքացիներ, ինչպես նաեւ Տիվայի հանրապետությունից եկած Ռուսաստանի քաղաքացիներ»,- հայտնել են ոստիկանական բաժանմունքից։




























