Samsung ընկերությունը թողարկել է Galaxy S7 սմարթֆոնի նոր գովազդային հոլովակը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով CNET-ը։
Հոլովակում երեւում է, թե ինչպես է ընկերության աշխատակցուհին տաղավար բերում Կուզկո մականունով լամային եւ 30 վայրկյան ցուցադրում դեռ պաշտոնապես չներկայացված գաջետը։ Այնուհետեւ լաման լքում է տաղավարը եւ սկսում նկարել կտավի վրա։
Հոլովակի վերջում հեղինակները հանգում են այն եզրակացության, որ սյուրրեալիստական նկարն արտահայտում է լամայի տեսած պատկերը։
Նշենք, որ Galaxy S7-ի առաջին սիրողական գովազդը հայտնվել էր փետրվարի 17-ին։ 11 վայրկյան տեւողությամբ հոլովակի հեղինակը ցուցադրել էր TouchWiz ինտերֆեսյի էկրանը, Papergarden վիջետը եւ Flipboard ծառայության նորությունների ժապավենը։
Galaxy S7-ի պաշտոնական ցուցադրությունը կկայանա փետրվարի 21-ին Բարսելոնում։




























