Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Լիջեի շրջանում փետրվարի 18-ի կեսօրին  պայթեցվել է ճանապարհով անցնող զինվորական մեքենան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Դիարբեքիրի Լիջեի հատվածում քուրդ զինյալները հեռակառավարման միջոցով պայթեցրել են ճանապարհով անցնող զինվորական մեքենա։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 6 զինվոր։